News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հունիսի 2-ի հրամանագրով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան: Բադեյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որով պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները 2015 թվականի սկզբին կազմել են 700 մլն դրամ, 40 հազար եվրո եւ 812 հազար ԱՄՆ դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 300 մլն դրամ, 40 հազար եվրո եւ 1 մլն 625 հազար դոլար: Նախորդ տարի նրա եկամուտները գոյացել են աշխատավարձից եւ շահաբաժնից՝ կազմելով 26 մլն 480 հազար դրամ, որից 7 միլիոնը աշխատավարձն է եղել:

Մավել Բադեյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի հողամասի վրա կառուցված երկու անհատական բնակելի տուն, իր տնտեսական շինություններով, արտադրական նշանակության 3 շինություն եւ 4 հատ հողամաս:

Որպես շարժական գույք Մանվել Բադեյանը հայտարարագրել է 1 Mersedes-Benz-300, 1 Mersedes-Benz 320 E  եւ Vaz 2106: Դեսպանը նաեւ 4 ընկերություններում ունի բաժնեմասեր (25 հազար, 25 հազար, 89 հազար եւ 50 հազար դրամ արժողությամբ)»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ