News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ստիպված մի շարք զիջումներ է անում Ռուսաստանին Սիրիայի առումով ռազմական համագործակցության մասին նոր համաձայնագրի իր առաջարկում, հայտնել է հետախուզավերլուծական Stratfor ընկերությունը:

Ամերիկյան Washington Post պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին առաջարկել է նոր համաձայնագիր կնքել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ: Ամերիկյան իշխանություններն իրենց կողմից խոստանում են Սիրիայի տարածքում իրենց ուժերը միավորել ՌԴ ՌՏՈՒ-ի հետ  երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ գործող «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն ավելի լավ համակարգելու համար:   Փոխարենը Ասադի վարչակարգը ցանկանում է, որ Ռուսաստանը Ասադի կառավարությանը համոզի վերջ դնել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ապստամբներին  ռմբակոծելուն: 

«Հունիսի 27-ին արված առաջարկը Վաշինգտոնի  փորձն է` փոխել Սիրիայում ստեղծված պայմանները եւ խուսափել հետագա լարումից: Այդ առաջարկը Ռուսաստանին որոշ զիջումներ է ենթադրում: Առաջինը ռուս զինվորականների հետ ակտիվ համագործակցությունն է, նույնիսկ թիրախների մասին տվյալների փոխանակումը:  Մոսկվան մի որոշ ժամանակ պահանջում էր գնալ այդ քայլին, որովհետեւ դա վերջ կդնի Ռուսաստանի մեկուսացմանը եւ Վաշինգտոնի հետ երկխոսության կմղի», — գրում է  Stratfor-ը:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Կարտերը հանդես էր գալիս այդ զիջումների դեմ` վախենալով, թե աստիճանաբար կնվազի այն ճնշումը, որ ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները Ուկրաինայում եւ այլ վայրերում իրադարձությունների հետեւանքով գործադրում են Ռուսաստանի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ