News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներից եւ Մեծ Բրիտանիայից աստղագետները գնահատել են տիեզերքում կյանքի տարածման տեմպերը: Հետազոտությանը նվիրված համառոտագիրը հրապարակվել է  arXiv.org կայքում:

Գիտնականները փորձել են գնահատել, թե որքանով է փոխվել տիեզերքի բնակելիությունը վերջին չորս մլրդ տարվա ընթացքում, այսինքն` երկրի վրա կյանքի հայտնվելու պահից ի վեր: Դիտարկվող մոդելից կախված` այդ ընթացքում բանական քաղաքակրթություններով մոլորակների թիվն աճել է 2,5-ից 20 անգամ:

Բանական աշխարհների թվի աճի միտումը, ենթադրում են գիտնականները, կպահպանվի առաջիկա հարյուր միլիարդավոր տարիների ընթացքում, մինչեւ որ աստղերի մեծամասնությունը դադարի գոյություն ունենալ: 

Ավելի վաղ աստղագետները հաշվի էին առնում կյանքի վրա  II տեսակի գերնովաների եւ գամմա-բռնկումների ազդեցությունը, որոնք կարող են քաղաքակրթության կործանման հանգեցնել:  Նոր հետազոտությունը առանձնանում է նրանով, որ հաշվի է առնում կյանքի վրա Ia տեսակի գերնովաների եւ գալակտիկաների ակտիվ միջուկների (որոնց ներսում գերզանգվածեղ սեւ անցքեր կան) ազդեցությունը:

Գիտնականները նշում են, որ առավել բարձր է  II տեսակի գերնովաների դերը, հետո` Ia տեսակի գերնովաներինը: Կյանքի վրա այլ գործոնների ազդեցությունը (գամմա-բռնկումներ եւ գալակտիկաների ակտիվ միջուկներ) աննշան է, հայտնում է Lenta-ն:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ