Գերմանիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի Եմ անդամակցության հարցն օրակարգում չէ, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության որեւէ հեռանկարի հարց մեզ համար հիմա չկա»,-ասել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Բացի այդ, նշվել է, որ Ուկրաինան դեռ շատ հարցեր ունի լուծելու՝ ներառյալ կոռուպցիան հաղթահարելու խնդիրը: «Այստեղ Ուկրաինան դեռ շատ բան ունի անելու»,-ընդգծել է նա: