News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նորվեգական նավթագազային ոլորտի աշխատողները չեն սկսի գործադուլը, որը սպառնում էր  թագավորության առափնյա հատվածում ածխաջրածինների արդյունահանման ծավալները  կրճատել 6 տոկոսով: Գործատու ընկերությունները եւ արհմիությունները շաբաթ վաղ առավոտյան, ժամկետը սպառվելուց չորս ժամ անց, պայմանավորվել են բարձրացնել նորվեգացի նավթագործների աշխատավարձերը եւ արտաժամյա վճարները:  Այդ մասին ասված է Նորվեգական նավթագազային ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ, որը միավորում է երկրի մայրցամաքային առափնյա հատվածում աշխատող ընկերություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Չնայած ոլորտը ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում էներգակիրների գների անկման հետեւանքով, արհմիություններին հաջողվել է ոչ միայն աշխատավարձերի բարձրացման հասնել, այլեւ գործատուների ասոցիացիային ստիպել ժամանակավորապես հրաժարվել աշխատողների հետ կոլեկտիվ համաձայնագրի վերանայման պլաններից: Մրցունակության պահպանման համար նորվեգացի նավթագազային եւ սերվիսային ընկերությունները զգալիորեն կրճատում են ծախսերը եւ ջանում են բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Նորվեգիայում ոլորտի մոտ   35 հազար աշխատող է կրճատվել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ