Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում հուլիսի 5-ին դժբախտ դեպք է պատահել: Գյուղապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ 2-ամյա երեխան բակում խաղալիս ընկել է ջրով լցված «վաննայի» մեջ ու խեղդվել:
Ծնողներն այդ պահին երեխայի կողքին չեն եղել:
Երեխան տան միակ արու զավակն էր, երկու քույր ունի: