News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավիատոմսերի գներն ինչքան մրցունակ են լինում, այնքան լավ պայմաններ են ստեղծվում զբոսաշրջության համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում  ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո ավիատոմսերի գների բարձրացման խնդրին:

Նա նշեց, որ դեռեւս պարզ չէ, թե որքանով է զբոսաշրջության վրա ազդել Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո ավիատոմսերի գների բարձրացումը. «Այս պահին գնահատել, թե որքանով ազդեց  զբոսաշրջության վրա մի քանի  օրվա ընթացքում գնային տատանումը,  դժվար կլինի: Իհարկե, ընդհանրապես,  որքան մրցունակ գներ են լինում, այնքան լավ պայմաններ են ստեղծվում զբոսաշրջության համար: Բայց թե արդյոք այս տատանումն ազդեցություն ունեցել է, թե ոչ,  պարզ կլինի եռամսյակային տվյալներն ամփոփելուց հետո»:

Դիտարկմանը, թե արդյոք ավիատոմսերի 2-2,5 անգամ թանկացումից հետո ռուս զբոսաշրջիկների հոսք կլինի դեպի Հայաստան, Ապրեսյանը պատասխանեց, որ վերջին ամիսների մասին ոչինչ չի կարող ասել, բայց այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, դեպի Հայաստան ռուս զբոսաշրջիկների հոսքն ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ. «Առաջին եռամսյակի   տվյալներով այս տարի 8.6 տոկոսով աճ է արձանագրվել զբոսաշրջության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս պահին էլ ռուս զբոսաշրջիկների հոսք կա, սակայն, դեռ հստակ թվեր չենք կարող ասել»:

Նշենք, որ ավիատոմսերի գները Վերին Լարսի փակվելուց հետո (հունիսի 23) շուրջ կրկնակի թանկացել են: Օրինակ՝ դեպի Սոչի ավիատոմսի արժեքը հասել է 120 հազար դրամի, միակ ընկերությունը, որ ուղիղ չվերթ է իրականացնում այդ ուղղությամբ, «Աերոֆլոտն» է: Դեպի Կրասնոդար ավիատոմսի արժեքը հասել է 150 հազար դրամի, այդ ուղղությամբ չվերթներ են իրականացնում միայն «Ուրալը» եւ «Յուտեյր Արմենիան»:

Այս առնչությամբ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ռուսական ընկերությունները կոնկրետ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու մենաշնորհ ունեն, եւ օգտվելով հանգամանքից, որ Վերին Լարսի անցակետը փակվել է, թանկացնում են ավիատոմսերի գները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ