News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Եվրո 2016 սկսելուն պես ֆրանսիացի լրագրողները պատմում էին, որ այստեղ Ֆրանսիայում ֆուտբոլի հանդեպ սերն այդքան մեծ չէ, որքան Անգլիայում ու Գերմանիայում: Եվ երկիրը միայն արթնանում է այն ժամանակ, երբ ազգային հավաքականը հաղթում է մրցաշարը: Հուլիսի 7-ին կիսաեզրափակիչ խաղում Ֆրանսիան հաղթեց Գերմանիային Անտուան Գրիզմանի երկու գոլերի շնորհիվ ու մտավ եզրափակիչ:

Պետք է ասեմ, որ առաջնության բացումից ի վեր առաջին անգամ էի տեսնում, որ ֆան գոտին, որը գտնվում է Էյֆելյան աշտարակի կողքին, լեցուն լիներ: Մտնելն անհնար էր: Քաղաքի բոլոր սրճարանները լեցուն էին: Տներից լսվում էր միայն ֆուտբոլային ձայներ: Իսկ երբ Ֆրանսիան հաղթեց ամբողջ քաղաքն սկսեց տոնել հաղթանակը:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Կենտրոնական Շանզ Էլիզե փողոցում ուրախությունը շարունակվեց մինչ ուշ գիշեր: Քաղաքի մյուս բոլոր հրապարակներում էլ տոն էր: Մետրոյում գնացքները գալիս էին ֆուտբոլային ազդանշաններ տալով: Իսկ այժմ Ֆրանսիան պատրաստվում է տոնել հնարավոր չեմպիոնությունը:

Հիշեցնենք, որ Եվրոյի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին: Ֆրանսիան կխաղա Պորտուգալիայի հետ:

Նշենք, որ Եվրո-2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորը  UCOM  ընկերությունն  է:

Վերա Մարտիրոսյան Փարիզից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ