News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն է սկսել Մայր Աթոռի եւ Հոլանդիայի հայոց հոգեւոր հովվության կողմից Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված եռօրյա գիտաժողովը:

Այն նվիրված է Ամստերդամի «Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զորավար» հայկական տպարանի հիմնադրմանը (1660 թ.) եւ գործունեությանը:

Բացման խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը, նշելով. «Ամստերդամում հաստատված տպագրատունն իր ընթացքով եւ արգասիքներով հայ տպագրության տարեգրության մեջ լուսավոր եւ կարեւորագույն հանգրվաններից է:

500-ամյա հոբելյանին ընդառաջ ենք գնում ոչ միայն անցյալի կարեւոր դրվագները լոկ խոսքերով արժեքավորելով, այլեւ ստեղծագործական ու հրատարակչական նորանոր մնայուն ավանդներով»:

Գիտաժողովի առաջին նիստում լսվել են Տ. Ներսես ավագ քահանա Ներսիսյանի` «Ինչպես տոնել հայկական տպագրության 500-ամյա հոբելյանը. Թովմաս եւ Ղուկաս Վանանդեցիների ավանդը», Ազատ Բոզոյանի` «Ամստերդամյան տպագրության առաջին փուլը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», Էլիզ Թաջիրյանի` «Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զորավար տպարանը. տիպաբանական վերլուծություն», Տիգրան Զարգարյանի` ՙՀայ հնատիպ գրքի պահպանությունը թվայնացման օգնությամբ Ամստերդամի հրատարակությունների օրինակով՚, Գրիգոր Բրուտյանի` «Տոմարական գրականությունն Ամստերդամի տպագրություններում» զեկույցները:

Երկրորդ նիստում` նախագահությամբ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի եւ Ազատ Բոզոյանի, լսվել են  հետեւյալ զեկույցները.  Դավիթ Ղազարյան` «Ոսկանյան տպարանը եւ հայերեն հնատիպ հմայիլները», Վարդան Դեւրիկյան` «Գանձերի եւ չափածո մյուս ստեղծագործությունների ամստերդամյան հրատարակությունները», Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյան` «Մաշտոցի` Ոսկան Երեւանցու հրատարակությունը»:

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 8-ին եւ 9-ին:

Գիտաժողովին մասնակցում են Մայր Աթոռի միաբաններ, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր գիտակրթական հաստատությունների 18 գիտնականներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ