News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմում վիրավորված երկու զինծառայող դեռեւս շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Խոսքը Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի մասին է, որոնք շուրջ 100 օր է՝ բուժվում են հոսպիտալում:

Ավետիս Զարգարյանը վիրավորվել է ապրիլի 4-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով. Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ Ավետիսին Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն 19-ամյա տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը: Այսօր զինծառայողը դանդաղ ապաքինվում է:

Բժիշկները սպասում են՝ Ավետիսը մի քիչ կազդուրվի, որից հետո կվիրահատեն:

Ռոլանդ Սահակյանը նույնպես վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշում: Հոսպիտալում գտնվելու ընթացքում երիտասարդը 6 վիրահատության է ենթարկվել. երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի: Հունիսի վերջին Ռոլանդը տեղափոխվել էր հիվանդասենյակ, սակայն օրեր անց վիրահատվել եւ կրկին տեղափոխվել Վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը կայուն է: Ռոլանդն արդեն կարողանում է ինքնուրույն ուտել: Իհարկե, նա մինչեւ հիմա բարձր ջերմություն ունի, սակայն ձեռքերը նորմալ աշխատում են. ողնաշարի վնասվածքը դրանց վրա չի ազդել:  Ռոլանդին մկանները մերսող մասնագետ է այցելում, որոնք երկար ժամանակ պառկելու արդյունքում թուլանում են եւ կորցնում տոնուսը:

Ռոլանդն Արմավիրի մարզից է, ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում: Ամեն օր Սահակյանները տաքսիով գալիս են Երեւան, վերադառնում:

Նշենք, որ այս զինծառայողներին արտերկիր տեղափոխելու համար Պաշտպանության նախարարությունն արդեն ինչքան ժամանակ է՝ արտասահմանյան մի քանի կլինիկաների հետ բանակցություններ է վարում` հասկանալու, թե նրանք ինչ կարող են առաջարկել Ռոլանդ Սահակյանին եւ Ավետիս Զարգարյանին:

Հայաստանի Պաշտպանության նախարարության  ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի խոսքով, Պաշտպանության նախարարության աշխատակիցներն արդեն փաստաթղթերն ու վիրավոր տղաների մասին բոլոր տվյալներն ուղարկել են լավ համբավ ունեցող մի քանի կլինիկա, որոնք ֆիզիոթերապեւտիկ բուժման եւ վիրահատության ոլորտում լավ համբավ ունեն, եւ այժմ նրանցից պատասխան են սպասում:  Երբ պարզ դառնա, թե տղաներին ճշգրիտ ինչ բուժում կարող են առաջարկել այդ կլինիկաներում եւ ինչ գնով, տեղեկությունների ամբողջական փաթեթը կուղարկվի Առողջապահության նախարարության ստեղծած հատուկ հանձնաժողով, որը որոշում է կայացնում վիրավոր զինվորների բուժումն արտասահմանում կազմակերպելու մասին Հայաստանում այն կազմակերպելու անհնարինության պատճառով: 

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել այն մասին, որ վիրավորները, որոնց չեն կարողանա Հայաստանում պատշաճ օգնություն տրամադրել, բուժման կուղարկվեն արտսահման բյուջետային միջոցներով:

Սակայն մինչ օրս այդ որոշումը չի կիրառվել որեւէ զինվորի նկատմամբ: Գերմանիայում գտնվող Արամ Լազգիյանը եւ Ռուբեն Առաքելյանը  այժմ Գերմանիայում բուժում են ստանում, բայց դրա գումարը հավաքվել է մասնավոր նվիրատվությունների միջոցով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ