News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2 հազար տարվա հնություն ունեցող արձաններ ու տարբեր իրեր է հայտնաբերել հատուկ գործողության ժամանակ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  Ստամբուլի ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Իզմիրի Էֆեսի շրջանում 2 բնակիչ ցանկանում են  2 հազար տարվա հնության արժեքավոր գործեր վաճառել։  Ոստիկանները հատուկ գործողության ժամանակ ներկայացել են, որպես կոլեկցիոներ եւ կարողացել տեսնել վաճառվող առարկաներն ու 2 հազար տարվա Աֆրոդիտեի արձանը։

Ոստիկանները վաճառվող արձանի ու իրերի ամբողջ հավաքուն տեսնելուց հետո ձերբակալել են վաճառողներին ու առգրավվել հայտնաբերված իրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ