News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ այսօր՝ հուլիսի 13-ին, մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել՝ պահանջելով դատավարակաան իրավունքներից զրկել դատավոր Նելլի Բաղդասարյանին:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կազմակերպած ակցիայի մասնակիցները բողոքում են, որ օրերս կնոջը, զոքանչին ու աներոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանին դեպքից ամիսներ առաջ դատավորն ընդամենը 6 ամիս պայմանական ազատազրկման է դատարպարտել այն դեպքում, երբ նա վտանգ է իրենից ներկայացրել ընտանիքի համար:

«Երեւանում հուլիսի 8-ի կացնահարությամբ սպանության դեպքը կոնկրետ այս վճռի հետեւանք էր: Նելլի Բաղդասարյանը ճանաչել է, որ ամուսինը խոշտանգել է ու հանցակազմ պարունակող արարք է կատարել, սակայն կամայականորեն վճիռն ի կատար չի ածել: Դա տղամարդուն առիթ է տվել շարունակելու հանցավոր գործունեությունը: Եթե մարդ խոշտանգում է մի ամբողջ ընտանիքի, մահվան սպառնալիքի տակ է պահում, ո՞ւմ նկատմամբ է մարդասիրական գտնվել դատավորը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:

Ցույցի մասնակիցների խոսքով, իրենց բողոքի ակցիան իրենք շարունակելու են կացնահարված ընտանիքի տան մոտ, այնտեղ մոմավառություն է տեղի ունենալու:

Նշենք, որ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ եւ անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն, կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

«Չկիրառման հարցում իր դերակատարում է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը»,-ասված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ