News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Ալիեւի իջեցված ձայնը դարձավ 5 անգամ ավելի բարձր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով, ԼՂ հակամարտության նկատմամբ ֆիքսվածությունը վաղուց այսպիսի արագընթաց զարգացում չէր ապրել:

Նրա խոսքով, դա պայմանավորված է նախ նրանով, որ ընդհանուր առմամբ, տարածաշրջանն է սրված, եւ կատարվում են իրադարձություններ, որոնք չեն մարում ոչ մի կերպ, այդ թվում Սիրիայի դեպքերը, ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում-սառեցումը:

Անդրադառնալով Ջոն Քերիի սպասվող համապարփակ այցին, այդ թվում՝ նաեւ Մոսկվա, Անուշ Սեդրակյանն ասաց. «Լավրովի հետ ենթադրվող հանդիպման ժամանակ Քերին պլանավորում է խոսել ուղիղ երկու հարցի մասին՝ սիրիական խնդիրը եւ ԼՂ հարցը: Սա հիմք է տալիս ասելու, թե ինչ սրացման եւ ինչ ուշադրության կենտրոնում գտնվող հարց է ԼՂ հարցը»:

«Այստեղ ինձ մտահոգում է այն, որ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի հանդիպումներից հետո մեր պաշտոնական լրատվությունը տվեց անդեմ բացատրություն, թե ինչ է խոսվել Ղարաբաղի մասին: Երբ բան չունեն ասելու, խոսում են մադրիդյան սկզբունքներից: Հիմա էլ նոր ընթերցում է եղել, երբ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ տարածքային ամբողջականությունը նկատի ունեն Ադրբեջանն առանց Ղարաբաղի: Սա որքանով է դիվանագիտորեն մոտ իրականությանը, մեծ հարց է»:

«Ազատ դեմոկրատների» փոխնախագահը կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Հայաստանի անվտանգության համար այնպիսի կարեւոր կռվան է, որ կարելի էր չվախենալ այն մտքից, որ հայտարարեին՝ գնացել ենք այդ գագաթաժողովին, որովհետեւ ՆԱՏՕ-ն կոլեկտիվ անվտանգություն ապահովող ամենահզոր ծրագիրն է աշխարհում: «Իհարկե, եթե պետությունն անկախ է, հանգիստ պետք է գնա եւ քննարկի իր անվտանգության հեռանկարները: Հատկապես, երբ տեսնում ենք, որ ներկա անվտանգության հեռանկարի երաշխավորները տապալել են այդ հեռանկարը»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին, նա ընդգծեց. «Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին՝ վերցնելով մեր հակաօդային պաշտպանությունը, լինելով ՀԱՊԿ անդամ, անտեսելով այն կետը, որ չպետք է զենք վաճառել հակամարտության մեջ գտնվող երկրներին:

«Վիեննայի համաձայնությունից հետո, երբ խոսվում էր այն մասին, որ պետք է հետաքննող սարքեր տեղադրվեն սահմանին, որով պիտի ամրագրվի սահմանը, պիտի երեւա, թե ով է խախտել հրադադարը, հանկարծակի՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո դրա մասին մոռացվում է, այդ հարցն այլեւս չի քննարկվում:

«Ալիեւի իջեցված ձայնը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո դարձավ հինգ անգամ ավելի բարձր, նրա հռետորաբանությունը դարձավ ավելի ռազմատենչ:

Ապրիլյան դեպքերից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է վերականգնենք 1994 թվականի սահմանը, Արցախը պետք է դառնա բանակցային կողմ: Հիմա ամենաբարձր դիվանագիտական մակարդակով խոսում են, որ տարածքային զիջումներ պիտի լինեն եւ Սերժ Սարգսյանի նշած որեւէ կետի անդրադարձ չկա: Դա եղավ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ