News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավտոմատ փոխանցումատուփով սերիական առաջին   Lada մեքենաները շուկայում կհայտնվեն արդեն 2012 թվականին: Ինչպես հաղորդում է Autosreda.ru կայքը, այդ մասին հայտնել է «Ավտովազ» ընկերության փոխնախագահ Յուգ Դեմարշելյեն:

Առայժմ հայտնի չէ, թե որ մոդելն է ստանալու ավտոմատ փոխանցումատուփը: Չի բացառվում է, որ դա նոր ունիվերսալ լինի, որը կստեղծվի Renault B0-ի հիմքի վրա:

Նշենք, որ նույն բազայի վրա ստեղծվել են Renault Logan եւ Sandero մոդելները:

«Ավտովազի» տնօրեն Իգոր Կոմարովը դեռ մեկ տարի առաջ հայտարարում էր, թե ավտոմատ փոխանցումատուփով նոր Lada-ները կհայտնվեն արդեն 2010 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ