News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 16-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

«Ձեր երկարամյա գործունեությամբ Դուք կերտել եք բազմաթիվ գունեղ եւ տպավորիչ կերպարներ՝ հայ թատրոն եւ կինո բերելով նոր արտահայտչականություն, դերասանական խաղի նոր որակներ:

Ձեր ստեղծած կերպարները սիրվել են հանդիսատեսի կողմից ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք եւ ամենայն բարիք», - ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ