News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգի թեմում ավարտվել է տեղեկությունների հավաքը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ երկրորդի ծառաներին սրբադասելու համար, ում սպանել էին թագավորական ընտանիքի հետ միասին ինժեներ Իպատեւի տան նկուղում, հայտնում է oblgazeta.ru–ն:

Ռուսաստանի վերջին թագավորի ծառաների մասին տեղեկությունները որոնում էին պետական արխիվներում ու ժամանակակիցների հրապարակված հիշողություններում: Բոլոր հավաքված փաստաթղթերը փոխանցվել են Սրբադասման հանձնաժողովին, բայց նոր վկայությունների որոնումը շարունակվում է:

Բժիշկ Եվգենի Բոտկինը, խոհարար Իվան Խարիտոնովը, ծառա Ալոիզի Տրուպպը, ու սպասուհի Աննա Դեմիդովան ապացուցել են իրենց հավատարմությունը թագավորական ընտանիքին, նրանց հետեւից գնալով Տոբոլսկ ու Եկատիրինբուրգ: Ընդ որում նրանք գիտակցում էին, որ կարող են սպանվել, բայցեւայնպես հետեւել են սիրո ու հավատարմության մասին Քրիստոսի պատգամին, համարում է Եկատերինբուրգի թեմի հոգեւոր առաջնորդի առաջին օգնական Ալեքսի Կուլբերգը:

Թագավորական ընտանիքի անդամներին, բժշկին ու երեք ծառաներին գնդակահարել են 1918-ի հուլիսի 17-ի գիշերը Եկատերինբուրգում՝ ինժեներ Իպատեւի տանը: 2000-ին Ռուս ուղղափառ եկեղեցին սրբադասել է կայսր Նիկոյալ երկրորդին, նրա կնոջն ու հինգ զավակներին, իսկ 2016-ի փետրվարին՝ թագավորական ընտանիքի բժիշկ Եվգենի Բոտկինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ