News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաշխարհային կինոարվեստի շունչը մեկ շաբաթ մայրաքաղաքում տարածած հերթական «Ոսկե ծիրանն» ինքնատիպ էր միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ եւ բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ:  13-րդ «Ոսկե ծիրանը» հրաժեշտ տվեց մայրաքաղաքին՝ մրցանակի արժանացնելով հաղթողներին: Հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար՝ «Եղիցի լույս» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը:

Փառատոնային շաբաթը հագեցած էր իրադարձություններով. Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագրի իրականացում, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղան-քննարկումներ, վարպետության դասեր, որոնք անցկացրեցին Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա, ռեժիսոր/օպերատոր), Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա, ռեժիսոր),Վիտալի Մանսկին (Ռուսաստան, ռեժիսոր), Հոմայուն Էրշադին (Իրան, դերասան) եւ Անդրեյ Լոշակը (Ռուսաստան, ռեժիսոր), Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցին նվիրված երեկոյի անցկացում, ռեժիսորներ Ժելիմիր Ժիլնիկի եւ Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ եւ այլն:

Փառատոնը նշանավորվեց  հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ: Ռեժիսորներ Առնո Խայաջանյանը («Բարի գալուստ, Անատոլիա») եւ Իննա Սահակյանը («Ավրորայի արեւածագը») պարգեւատրվեցին համապատասխանաբար՝ 7500 եւ 5000 ԱՄՆ դոլար մրցանակով:

Փառատոնն իր ներկայությամբ պատվեց հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթը: Հանդիսատեսը  հանրահայտ երեք կինոնկար դիտեց նրա դերակատարմամբ:

13-րդ «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց փառատոնի լավագույն բարեկամ, ճանաչված ռեժիսոր, երջանկահիշատակ Աբաս Քիառոսթամիի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նրա «Բալի համը» կինոնկարը, իսկ «Դալան» պատկերասրահում բացվեց «Ճանապարհ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց նաեւ «Ֆրանսիական նոր կինո», «Գերմանական կինոյի օր», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երեւանյան պրեմիերաներ»-ի շրջանակում հանդիսատեսին ներկայացվեցին երբեւէ մեծ էկրանին չցուցադրված ֆիլմեր: Մեկշաբաթյա կինոտոնի պաշտոնական փակումն ազդարարեցին «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Սիրված կինոտոնը եզրափակվեց աշխարհահռչակ  բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին՝ «Անծանոթուհին» ֆիլմի ցուցադրությամբ:

«Հերթական «Ոսկե ծիրանն» ավարտեց իր աշխատանքները, բայց ոչ՝ առաքելությունը: Հայաստանում սիրված կինոփառատոնն իր երկրպագուներին  թողնում է իրենց մտորումների, ստացած տպավորությունների եւ վերլուծությունների ազատության մեջ՝ մինչեւ նոր հանդիպում: Որքանո՞վ հանդիսատեսը ներշնչվեց գեղեցիկ մտածելու, ապրելու եւ ստեղծելու ցանկությամբ՝ ցույց կտա ժամանակը: Աշխարհի առջեւ բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող մի շարք ազգերի համար», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ