News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը խստորեն դատապարտում է Թուրքիայում հեղաշրջման փորձը եւ հաստատում է երկրի լեգիտիմ կառույցներին իր աջակցությունը։ Այս մասին ասված է Թուրքիայում կատարված դեպքերի կապակցությամբ ԵՄ հայտարարության մեջ։
ԵՄ–ն ցավում է մեծաքանակ զոհերի կապակցությամբ եւ համերաշխություն է հայտնում թուրք ժողովրդին։ ԵՄ–ն ողջունում է քաղաքական կուսակցությունների միասնական դիրքորոշումը՝ հանուն հետագա բռնության կանխման եւ հանգստության վերականգնման։

ԵՄ–ն կոչ է անում պահպանել Թուրքիայում սահմանադրական կարգը եւ ընդգծում է օրենքի գերակայության կարեւորությունը։ Ծայրահեղ կարեւոր է, որ ապահովվի երկրի բոլոր ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում՝ կառավարության եւ խորհրդարանի նկատմամբ հարգանքը։

ԵՄ–ն ընդգծում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունն ու յուրաքանչյուրի՝ արդար դատական հետաքննություն ունենալու իրավունքը՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի համապատասխան, ներառյալ № 13 արձանագրությունը մահապատժի չեղարկման մասին։  Այդ համատեքստում ԵՄ–ն հիշեցնում է, որ մահապատժից միանշանակ հրաժարվելը ԵՄ կարեւորագույն տարրերից մեկն է։

Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է եւ առանցքային գործընկեր։ ԵՄ–ն նախկինի պես հավատարիմ է ժողովրդավար եւ կայուն Թուրքիայի հետ համատեղ աշխատելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ