News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների, անցել է ավելի քան 48 ժամ անց: Այս պահին իրավիճակը հանգիստ է: Ոստիկանական պատը, որը կազմվել էր նախօրեին երեկոյան, այժմ չկա: Տեղանքը սակավամարդ է դարձել:

Նախօրեին երեկոյան ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Խորենացի փողոցում, այստեղ են եկել ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը, որոնք համակարգում էին ոստիկանական ուժերի շարժը: Նրանք հրաժարվել են խոսել լրագրողների հետ:

Միաժամանակ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները եւ այլ ակտիվիստներ Երեւանի կենտրոնում երթ են անցկացրել ապա նստացույց սկսել Մաշտոց և Թումանյան փողոցների հատվածում: Նրանք պահանջում են ազատ արձակել այսօր Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներին: Համոզվելով, որ երթի մասնակիցները ազատ են արձակվել, նրանք շարժվել են դեպի Ազատության հրապարակ: Ավելի ուշ մոտ հարյուր ցուցարարներ երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց: Այստեղ նրանց դիմավորել են ոստիկանական շղթան: Ոստիկանները եղել են սաղավարտներով եւ մահակներով զինված:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, «փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք»:

Նախօրեին եւս ոստիկանությունը շարունակել է Խորենացի փողոցի մոտից եւ Ազատության հրաժարակից մարդկանց բերման ենթարկել, որոնց մի մասը բռնության է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի:

Խորենացի փողոցը առաջվա պես փակ է:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ