Թվային տնտեսության ու տեղեկատվական հասարակության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ այս տարի Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին անվիզա ռեժիմ չի տրամադրի երկրում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով, հայտնում է Reuters–ը:
«Ես կանխատեսում եմ, որ մինչեւ տարեվերջ մեր միջեւ չի կնքվի անվիզա ուղեւորությունների մասին համաձայնագիր»,- ասել է նա:
Նաեւ էթինգերը հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ԵՄ-ի հետ լուծի երկրում իրավունքի գերակայության սկզբունքներին վերաբերող հարցերը: