News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 17-ի կիրակին կմնա Հայաստանի պատմության մեջ որպես պետության գոյության ընթացքում շրջադարձային իրադարձությունների սկիզբի օր: Անկախ նրանից, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու այս միջադեպն ինչպես կհանգուցալուծվի, կասկածից վեր է, որ այն իր բացասական հետքն է թողելու Հայաստանի զարգացման վրա: Ստեղծված իրավիճակը պատային է:

Միայն կողմերի` ՀՀ իշխանությունների եւ ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցած անձանց սառնասրտությունն ու ողջախոհությունը կարող է Հայաստանը զերծ պահել նոր զոհեր ունենալու հեռանկարից:

Բայց այդ իրադարձությունների առաջին արձագանքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները փաստացի որոշել են առիթն օգտագործել, եւ արդեն երկու օր է՝ բոլոր այլախոհներին ապօրինի եւ բռնությամբ բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ, խուզարկում նրանց բնակարանները: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իրավապահ համակարգը, որն անցած քսան տարիների ընթացքում բազմաթիվ արյունալի (Հոկտեմբերի 27, մարտի 1) իրադարձությունների միջով է անցել, այդպես էլ չի սովորել ՀՀ քաղաքացու հետ օրենքով հարաբերվել:

Բավական է մի փոքր իրավիճակը լարվի, իրավապահները վերածվում են պատժիչ մահակի: Բայց ի՞նչն է խանգարում անգամ բերման ենթարկելու օրինական, փաստաթղթային ընթացակարգը պահելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ