News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինացի գիտնականները Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում դամբարաններից մեկում հայտնաբերել են ավելի քան 30 քառ մետր մակերեսով ու մոտ երկու հազար տարվա վաղեմության որմնանկար, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները:

Հայտնում են, որ որմնանկարը, որը բաղկացած է ավելի քան 10 պատկերներից, մասամբ ծածկում է Օրդոս քաղաքային օկրուգում գտնվող դամբարանի ոչ միայն պատերը այլեւ առաստաղը: Պատկերները ցույց են տալիս տեսարաններ դամբարանում թաղված մարդկանց կյանքից:

Գիտնականների խոսքով, դամբարանը Արեւելյան Խան տոհմի ժամանակաշրջանից է: Արեւելյան Խանի տոհմը, որը կոչվում է Ուշ Խան, կառավարել է ՔՀ 25-220 թթ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ