News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եթե  բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ եղել է անհիմն ֆիզիկական ուժի գործադրում, անպայման, կպատժվեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ։

«Եթե եղել է ֆիզիկական ուժի անհիմն գործադրում, անպայման կպատժվեն, իսկ որքանո՞վ է նպատակահարմար ու ճիշտ, որ իրենց մարտական ընկերոջը կորցրած ոստիկանին սկսում են հայհոյել»,-ասաց Հունան Պողոսյանը։

Հարցին՝ դրա՞ համար են զանգվածաբար բերման ենթարկում քաղաքացիներին, Պողոսյանն արձագանքեց. «Ոչ, բացարձակ, ոչ։  Հասարակական կարգի խախտման ժամանակ բերման են ենթարկել, եւ եթե ոստիկանը սխալ է եղել, ցանկացած պարագայում ոստիկանը պատժվում է»,-նշեց փոխոստիկանապետը։

Նշենք, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա չգրոհելու պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներից բերման էին ենթարկվում, ինչն ուղեկցվում էր բռնություններով եւ բախումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ