News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») 6 տարի առաջ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու գործով դատավարությունը:

Հուլիսի 19-ին նշանակված դատական նիստին պետք է վերջին խոսքով հանդես գար ամբաստանյալ Արթուր Զադոյանը: Նա սակայն չէր ներկայացել:

«Արթուր Զադոյանը դատարանին խնդրել էր նիստը հետաձգել, քանի որ վատառողջ է եւ չի կարող գալ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց պատգամավորի շահերը պաշտպանող Կրոմվել Գրիգորյանը:

Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 5-ին:

Նշենք, որ դատախազը պահանջում է գործը կարճել վաղեմության հիմքով, մինչդեռ Կարապետյանի փաստաբանը պնդում է, որ մեղադրանքը պետք է վերաորակել:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Կարո  Կարապետյանը նաեւ ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, որը ոտքերի հարված էր ստացել գլխին եւ  ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել:

Գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել միայն 2014թ. հուլիսին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն եւ ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ:

Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57 հազար 6 հարյուր ԱՄՆ դոլար, որը պատգամավորի պնդմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
Ամենաշատ