News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանում գրանցված ավելի քան 250 հազար սիրիացի երեխաներ դպրոցներում սովորելու հնարավորություն չունեն, ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրավապաշտպանների տվյալներով, Լիբանանը, որը ընդունել է ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստականների, որոնցից 500 հազարը դպրոցահասակ երեխաներ են, թույլատրել է Սիրիայից եկած երեխաներին անվճար այցելել պետական դպրոցներ: Ընդ որում ըստ Լիբանանի Կրթության նախարարության վիճակագրության, անցած ուսումնական տարում պետական ու մասնավոր դպրոցներ են ընդունվել ոչ լիբանանցի 250 հազար երեխա, որոնց մեծ մասը սիրիացիներ են եղել:

Ինչպես հայտնում է զեկույցը, Լիբանանում ոչ բոլոր դպրոցներն են կատարել փախստական երեխաներին ընդունելու՝ իշխանությունների հրամանը: Բացի դրանից, փախստականների աղքատությունը սահմանափակում է երեխաներին դպրոց ուղարկելու հնարավորությունը, քանի որ նրանց ծնողնները չեն կարողանում հոգալ ուսմանն առնչվող ծախսերը: Հաճախ դպրոցի փոխարեն երեխաները աշխատելու են գնում:

Մնացած խնդիրներից են դպրոցում տարածված բռնությունը հասարակիցների ու ուսուցիչների կողմից, երեխաների անվտանգության հարցերը, երբ նրանք դպրոցից երեկոյան դասընթացներից ուշ ժամի տուն են վերադառննում, նաեւ դասընթացների անցկացումը օտար լեզուներով՝ օրինակ անգլերենով կամ ֆրանսերենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ