News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի բնակչուհի Բավական Խ.-ն մեղադրվում է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատապարտված Բավականը հավաքագրել եւ Դուբայ է տեղափոխել Թեհմինե Ա.-ին, ապա փոխանցել Նելլի Ն.-ին, որի դիմաց ստացել է 600 ԱՄՆ դոլար:

Պարզվում է, որ Բավականը եղել է Նելլի Ն.-ի կազմակերպած խմբի անդամ, որը Հայաստանում կանանց է հավաքագրել եւ նրանց տեղափոխել ԱՄԷ: Այսպիսով, 2008թ. փետրվարին, Հրազդանում խաբեության միջոցով՝ Դուբայում հագուստի առեւտրով համատեղ զբաղվելու կեղծ առաջարկով, իրականում, սակայն, հանցավոր խմբի անդամների կողմից սեռական շահագործման ենթարկելու նպատակով, հավաքագրել է Թեհմինե Ա.-ին: Այնուհետեւ մարտի 1-ին Թեհմինեն մեկնել է Դուբայ:

Թեհմինեին Դուբայում դիմավորելուց հետո հանցավոր խմբի ղեկավար Նելլի Ն.-ն Բավականին է ուղարկել 600 ԱՄՆ դոլար: Նելլին վերցրել է Թեհմինեի անձնագիրը եւ ստիպել նրան մինչեւ 2009թ. մայիս ենթարկել սեռական շահագործման՝ ստանալով այդ կերպ նրա վաստակած գումարները:

Բավական Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գործը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ