News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է երկխոսություն վարեն, իսկ սառը պատերազմը պետք է անցյալում մնա: Նման տեսակետ է հայտնել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հուլիսի 19-ին իսպանական El País թերթի համար հրապարակված հոդվածում:

«Ահաբեկչությունը ու անկայունությունը սպառնալիքներ են, ու ՆԱՏՕ-ում բոլոր դաշնակիցները աշխատում են մեր երկրներում անվտանգությունը պահպանելու համար,- ասել է գլխավոր քարտուղարը,- Եվրոպայի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում ամրապնդելու արմատական միջոց է Ռուսաստանի՝ մեր ամենամեծ ու ամենաուժեղ հարեւանի հետ իրական երկխոսությունը»:

«Հավաքական պաշտպանությունը ՆԱՏՕ-ի գլխավոր պարտականությունն է,- շեշտել է Սթոլթենբերգը,- Գրեթե մեկ միլիարդ մարդ հավատում է, որ մենք կապահովենք նրանց անվտանգությունը»: «Վարշավայում առաջնորդները պայմանավորվել են ավելացնել ռազմական ներկայությունը դաշինքի արեւելյան անդամ պետություններում»,- հիշեցրել է գլխավոր քարտուղարը: «Ոմանք մտավախություններ ունեն, որ այդ քայլերը կհանգեցնեն էսկալացիայի ու Ռուսաստանի կողմից պատասխան քայլերի, նշել է գլխավոր քարտուղարը,- Ես հասկանում եմ այդ մտահոգությունը, բայց չեմ կիսում այն»:

«Մենք չենք ուզում պատերազմ հրահրել, մենք ուզում ենք կանխել այն,- հավաստիացնում է Սթոլթենբերգը,- Մեր բոլոր գործողությունները պաշտպանական են, համաչափ, թափանցիկ ու ընդունվում են մեր միջազգային պարտավորությունների համապատասխան»: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի նպատակն է «դիմակայել արտաքին վտանգին»: «Մենք սպառնալիք չենք Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի համար»,- վստահեցրել է դաշինքի գլխավոր քարտուղարը,- Մենք չենք ձգտում առճակատման կամ սպառազինությունների մրցավազքի նոր ալիքի»:

Սթոլթենբերգը հավելել է, որ «սառը պատերազմը անցյալում է ու պետք է այնտեղ էլ մնա»: «Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր նշանակություն ունի ռազմավարական կայունությանն ու թափանցիկությանն աջակցելու տեսակետից»: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սթոլթենբերգը՝ դաշինքը որոշում է կայացրել չորս գումարտակ տեղակայել Մերձբալթյան երկրներում ու Լեհաստանում: Նրա խոսքով, խոսքը դաշինքի արեւելյան մասում ռազմական ներկայության ընդլայնման մասին է ՝ Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում ու Էստոնիայում ռոտացիոն հիմունքներով չորս գումարտակ տեղակայելու միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ