News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արժույթի  միջազգային հիմնադրամը 2017-2018թթ. իջեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու  հանրաքվեի արդյունքների պատճառով։
Հիմնադրամի կանխատեսումներով՝ համաշխարհային տնտեսությունը 2016-ին 3.1 տոկոսով աճ կգրանցի՝ ի տարբերություն ապրիլյան կանխատեսումների, որոնց համաձայն՝ աճն ակնկալվում էր  3.2 տոկոսի չափով։ 2017-ին աճը կանխատեսվում է 3.4 տոկոսի չափով, ապրիլին այդ ցուցանիշը 3.5 տոկոս էր։

Կանխատեսումները դեռեւս աննշան են նվազել, քանի որ «Բրեքսիթի» ռիսկերը համաշխարհային տնտեսության  մեջ գնահատելը դժվար է։ Ապագայում կանխատեսումը կարող է վերանայվել, հայտնում է BBC–ն։

ԱՄՀ–ն նվազեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի կանխատեսումները։ Այս տարի Բրիտանիայում ՀՆԱ–ն կաճի 1.7 տոկոսով (ապրիլին 1.9 տոկոս էր), իսկ եկող տարի՝ 1.3 տոկոսով (ապրիլին 2.2 տոկոս էր)։

Եվրոգոտու համար ԱՄՀ–ն աճի կանխատեսումները նվազեցրել է միայն եկող տարվա համար։ Եվրոպական երկրների ՀՆԱ–ն կաճի ընդամենը 1.4 տոկոսով, չնայած ապրիլին ֆոնդում 1.6 տոկոս աճ էին կանխատեսում։

ԱՄՀ–ն «Բրեքսիթի» հարցում նաեւ բացասական սցենարներ ունի, որոնց կհանգեցնեն համաշխարհային տնտեսության մեջ լուրջ կորուստների։ Դրանք վերաբերում են հիմնականում ԵՄ–ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ բանակցությունների ձախողմանը, ինչը կարող է հանգեցնել միջազգային առեւտրային համաձայնագրերի խզմանը եււ ֆինանսական շուկաներում խուճապի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ