Թուրքիայում հուլիսի 15–ի ռազմական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից զանգվածային հեռացումները հասել են նաեւ Կրթության նախարարություն։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրթության նախարարության 15 հազար աշխատակից հեռացվել է աշխատանքից։
Նշվում է, որ հիշյալ աշխատակիցները կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ։