News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Աբովյանում այսօր՝ հուլիսի 19-ին, տեղի է ունեցել ոստիկանության ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով մահացած, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հոգեհանգստին ներկա էին նաեւ բարձրաստիճան ոստիկաններ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Վերջինը հրաժարվել է որեւէ հարցի պատասխանել եւ արագ հեռացել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Տպել
Ամենաշատ