News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սարի թաղում բախում է գրանցվել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։ Այս մասին լրագրողներին հայտնեցին Խորենացի փողոցի՝ պահպանվող տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները: Նրանց փոխանցմամբ՝ երեք ոստիկան վիրավորվել է:

Սարի թաղի կողմից քաղաքացիներ են եկել, փորձել են մուտք գործել պահպանվող տարածք։ Նրանք նաեւ քարեր եւ տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ:

Մինչ այդ Խորենացի փողոցում հավաքվածները պահպանվող տարածքից դուրս եկող շտապօգնության երկու մեքենա են տեսել: Սակայն շտապօգնությունում հերքել էին, որ վիրավորներ կան՝ պարզաբանելով, որ վատացել է այդ տարածքում բնակվող որոշ քաղաքացիների ինքնազգացողությունը:

Դեպքի վայրում են նաեւ Հայաստանի ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանը եւ Լեւոն Երանոսյանը, ինչպես նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նրանք հայտնեցին, որ բախման հետեւանքով քաղաքացիներ չեն տուժել, այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ