News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Արեւիկ» ազգային պարկի տարածքում այսօր՝ հուլիսի 20-ին՝ ժամը 06:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ ժամը 14։43-ին, ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:
Պարզվել էր, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում: 

Ավելի ուշ հրդեհն ընդգրկել էր 200 հա տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արեւիկ» ազգային պարկի 13 եւ «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:

Տեղեկատվություն էր ստացվել, որ հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արեւիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող եւ տեղի 15 բնակիչ:

Նշենք, որ այս 7 օրերի ընթացքում ԱԻՆ-ը պարբերաբար հաղորդել է հրդեհը մարված լինելու մասին, սակայն հետո պարզվել է, որ այն նորից բռնկվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Ամենաշատ