News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնարամիտ խաղացողները սկսել են Pokemon Go–ում իրենց լոգիններն ու գաղտնաբառերը հազարավոր դոլարներով վաճառել eBay-ում, հայտնում է The Independent–ը:

eBay ինտերնետային աճուրդում հայտնվել են հայտարարություններ պոկեմոնների զանազան վիրտուալ հավաքածուների իրական վաճառքի մասին: Չնայած հաշիվների վաճառքը հակասում է Pokemon Go –ի կանոններին ու այդ խաղն անիմաստ դարձնում, բայցեւայնպես դա չի կանգնեցնում ոչ վաճառողներին, ոչ էլ գնորդներին:

Հաշվի գինը կախված է ոչ միայն պերսոնաժի մակարդակից, այլեւ խաղացողի հավաքածուում գտնվող պոկեմոնների քանակից ու որակից: Գները կարող են տատանվել մի քանի դոլարից մինչեւ մի քանի հազար դոլար՝ լոգինի ու գաղտնաբառի համար:

The Independent-ի տեղեկություններով, eBay-ի օգտատերերից մեկին արդեն հաջողվել է վաճառել իր հաշիվը 1.5 հազար դոլարով: «Դուք գնում եք իմ հաշիվը, որի մեջ ես իմ ժամանակն ու իմ ուժերն եմ ներդրել: Ես ձեզ համար շատ հեշտացրել եմ խաղի ընթացքը,- հայտնել է վաճառքի մասին հայտարարությունում պոկեմոնի վարպետը,- Ես ընդամենը աղքատ ուսանող եմ ու մինչեւ ականջներիս ծայրը խրված եմ պարտքերի մեջ, ինձ համար կարեւոր է յուրաքանչյուր կոպեկը»:

eBay-ը ձգտում է պայքարել նման հայտարարությունների դեմ, ու մաքրում իր ռեսուրսը դրանցից:

Pokemon GO-ն Android-ի ու iOS-ի բազայով գաջետների համար նախատեսված խաղ է ՝ լրացուցիչ իրականության տարրերով, որը թողարկվել է հուլիսի 6-ին: Խաղացողները տեղաշարժվում են քաղաքում իրենց սմարթֆոններով, փնտրում պոկեմոններին ու որսում նրանց: Որսացած պերսոնաժներինն կարելի է մարզել, իսկ հետո պայքարել մյուս խաղացողների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ