News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը հարազատների կողմից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձորի բնակչուհի, 36-ամյա Նառա Ա.-ն: Տեղում պարզվել է, որ վերջինս սունկ է կերել եւ դրանից թունավորվել է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կնոջը տեղափոխողները պատմել են, որ նրա հետ սունկ է կերել նաեւ հայրը՝ 54-ամյա Գառնիկ Ա.-ն, որն ուտելուց անմիջապես հետո գնացել է աշխատանքի: Գառնիկն աշխատում է որպես պահակ քաղաքի կազմակերպություններից մեկում:

Բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույրն անհանգստացել ու փորձել է հեռախոսազանգով ճշտել նաեւ Գառնիկի վիճակը: Վերջինս, սակայն, հետախոսազանգերին չի պատասխանել: Անհանգստացած հարազատները բժշկական կենտրոնի բժիշկների հորդորով անմիջապես մեկնել են նրա աշխատանքի վայր ու Գառնիկին գտել անգիտակից վիճակում ընկած: Նրան անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Կենտրոնի բժիշկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հայր ու դուստր դուրս են բերվել ծայրահեղ ծանր վիճակից:

Ներկայումս նրանք շարունակում են գտնվել կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ