News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ այս պահը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչեւ այս պահը զինված գրոհի վերաբերյալ պատասխանատու օղակների որեւէ ղեկավար, այդ թվում ՀՀ ոստիկանապետը, դեպքի վերաբերյալ որեւէ բառ չեն ասում։ Մինչդեռ երրորդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված գրոհել են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, որտեղ դեռեւս պատանդի կարգավիճակում գտնվում են ոստիկաններ:

Նախօրեին, գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ փորձեցինք դեպքերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Վլադիմիր Գասպարյանից, սակայն վերջինս հեռացավ լուռ` առանց արձագանքելու մեր հարցերին:

«Ոստիկանապետը առաջին վայրկյանից գտնվում է դեպքի վայրում մինչեւ էս պահը եւ պարտադիր չէ, որ ինքը խոսի։ Ի՞նչ տարբերություն, ես եմ խոսում։ Ոստիկանության պետը խոսքի դիֆիցիտ չունի, նա տիրապետում է իրավիճակին, ոստիկանությունը՝ նույնպես»,-ասել է Հունան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը։ Այս պահի դրությամբ այնտեղ պատանդի կարգավիճակում են հինգ ոստիկան՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ Վարդան Եղիազարյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ՊՊԾ երեք ծառայող։ Նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է նույն օրը: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ