News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները ապստամբության հետաքննության ընթացքում պարտավոր են պահպանել ժողովրդավարական սկզբունքները, վստահ է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Թուրքիայի ղեկավարությունը հուլիսի 15-ին հայտարարել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Զինվորականներնն էլ իրենց կողմից հայտարարել էին, որ իշխանությունն անցել է իրենց ձեռքը: Հաջորդ առավոտյան ապստամբ զինվորականները սկսեցին հանձնվել: Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ հեղաշրջման փորձը ձախողվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիայի կառավարությունը իրադարձությունների վերլուծության գործում պետք է պահպանի իրավական ու ժողովրդավարական սկզբունքները: Հակառակ դեպքում կվնասի Թուրքիայում ժողովրդավարությանը: Հատկապես քանի որ Թուրքիան հավակնում է անդամակցել ԵՄ-ին, հիմա նշանակություն պետք է ունենա միայն այն, որ իրեն ժողովրդավարական համարող ու ԵՄ անդամ դառնալու ցանկություն ունեցող երկիրը բանտ չի նստեցնում քննադատական հայացքներով լրագրողերին, կարճ ժամանակում աշխատանքից չի հեռացնում հազարավոր դատավորների ու չի քննարկում մահապատիժը վերականգնելու հնարավորությունը»,- հայտարարել է Գաուկը Bild տաբլորիդին տված հարցազրույցում:

Նախագահի խոսքով, հիմա Թուրքիայում մեծ խնդիրներ կան:

«Նույնիսկ հիմա, երբ մենք ապրում ենք սպառնալիքնների անհանգիստ ժամանակներում, Թուրքիան պետք է հարգի ընդհանուր կանոնները՝ նաեւ որովհետեւ ՆԱՏՕ-ի անդամ է ու բանակցում է ԵՄ-ին անդամակցելու համար: Ինպես արդեն ասացի, մեր՝ եվրոպացիներիս համար, ժողովրդավարությունը ու պետության իրավական հիմքերը հարցեր են, որոնք քննարկմանն ենթակա չեն: Կառավարության ավտորիտար ոճն այստեղ տեղ չունի»,- հավելել է Գաուկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ