News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պետք է օր առաջ զենքը վայր դնել ու գտնել հարցի լուծման խոհեմ ճանապարհ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանաստեղծ Դավիթ Գասպարյանը` անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը:

«Այս վիճակը պիտի օր առաջ հանգուցալուծվի, իրենք զոհեր են: Հայի` հայի դեմ զենք վերցնելը ահավոր բան է, պետք է օր առաջա զենքը վայր դնել: Այս մարդիկ պետք է ունենան իրավունք արդարանալու, Սեֆիլյանն էլ պիտի ազատ արձակվի. թող գա, նստի, ասի` ինչ է եղել»,- ասաց նա:  Դավիթ Գասպարյանի խոսքով` Ժիրայր Սեֆիլյանը կռվել է մեր ազգի համար, հաղթանակ տարել, ապահովել մեր առաջընթացը ու այդ այսօր հայտնվել բանտում, ինչն էլ դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում:

«Հասարակության մեջ հարցեր են առաջանում: Ամուր պետություն են ուզում, արդարություն են ուզում, երբ դա չի լինում, ոտքի են կանգնում: Եթե տանը կռիվ է, մեղավորը մեծն է, ուրեմն մի բան այն չէ: Համո Սահյանը ասում էր` պետությունը իշխանություններինն է. երբ վատանում է վիճակը, անունը դնում են հայրենիք ու տալիս ժողովրդին: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը դառնա մեր բոլորինը»,- ասաց նա:

Բանաստեղծը կարծիք հայտնեց, որ մեր հասարկությունը ծայրահեղ լարվածության մեջ է, ինչի պատճառը սոցիալական անհավասարությունն է, դժգոհությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ