News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունաստանը երբեք չի համաձայնի Կիպրոս թուրքական ներխուժման հետ եւ պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը:

«Այսօր լրանում է Կիպրոս Թուրքիայի ներխուժման 42–րդ տարին։ Դրանից սկիզբ առավ Կիպրոսի տարածքի ավելի քան մեկ երրորդի շարունակվող թուրքական ապօրինի օկուպացիան: Երկիր, որը ՄԱԿ եւ ԵՄ անդամ է»,- նշված է հայտարարության մեջ:

Կոտզիասը հայտարարել է, որ դրա նպատակը ՄԱԿ համապատասխան  բանաձեւերի հիման վրա Կիպրոսի հարցի արդարացի եւ ամուր, համընդհանուր ընդունելի եւ համաձայնեցված որոշման ընդունումն է:

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը 1974 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ներխուժեց Կիպրոսի հյուսիսային շրջաններ եւ օկուպացրեց երկրի տարածքի 37 տոկոսը: 1983 թվականին օկուպացված տարածքում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչել է միայն Թուրքիան: 1975 թվականից ՄԱԿ գլխավոր քարտուղարը կատարում է ՄԱԿ ԱԽ կողմից նրան վերապահված Կիպրոսի հարցով «բարի ծառայությունների» առաքելություն, որը նպատակ ունի ազդեցություն ունենալ կղզու հունական եւ թուրքական  հանրությունների համագործակցության վրա՝ Կիպրոսի հարցի բանակցային կարգավորման շահերի համատեքստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ