ԱՄ կառավարությունը Ֆեթուլլահ Գյուլենի կամ նրա կառույցի հետ չի աշխատում։ Նման հայտարարություն է արել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը։
Թուրքական CNNturk–ի եթերում Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը հերքել է ԱՄՆ կառավարության կապը ԱՄՆ–ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի կամ նրա կողմից ղեկավարվող կառույցի հետ։ «Երբ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած փաստաթղթերը մեր ձեռքում կհայտնվի, ԱՄՆ արդարադատության նախարարության իրավունքի մասնագետները կուսումնասիրեն այն։ Սպասում ենք, որ Թուրքիան Գյուլենի հետ կապված կներեկայացնի իրավականորեն հիմնավորված ապացույցներ»,–ասել է ԱՄՆ դեսպանը։