Դուբայում երկնաքեր է հրդեհվել։ 74-հարկանի երկնաքերում, որը հայտնի է որպես Սուլաֆայի աշտարակ, ուժեղ հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է ժամանել 8 հրշեջ մեքենա։ Հրդեհը հաջողվել է մարել 3 ժամում, տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ Ամանորի նախօրեին Դուբայում հրդեհվել էր Address Downtown հյուրանոցը, որի հետեւանքով այրվել էր 64-հարկանի շինության 40 հարկերը։ Իսկ 2015-ի փետրվարին հրդեհ էր բռնկվել The Torch երկնաքերում։