News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի փոխվարչապետը մտադիր է հուլիսի 26-27–ը այցելել Մոսկվա երկկողմ տնտեսական հարաբերությունների վերականգնման համար բանակցություններ վարելու նպատակով։ Այս մասին լրագրողներին ասել է հանդիպման պատրաստման ընթացքին ծանոթ աղբյուրը։ «Թուրքիայի դեսպանատան տեղեկությունների համաձայն՝ սպասում ենք բարձրաստիճան պատվիրակության՝ փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլիի ղեկավարությամբ»,– ասել է նա։

Աղբյուրները նշել են, որ ռուսական կողմը նոտա է ստացել, որում նշված է փոխվարչապետի եւ ռուս–թուրքական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի անունը։ Պատվիրակության կազմում կարող է լինել նաեւ թուրքական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, փոխանցում է «Ինտերֆաքս»–ը։

ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը հաստատել է, որ Մոսկվայում պատրաստվում են համապատասխան հանդիպումներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ