News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհը հուլիսի 15–ի երեկոյան Թուրքիայում ականատես եղավ արյունալի հեղաշրջման փորձի, որի տապալումից հետո շատերի մոտ բազմաթիվ հարցականներ առաջացրեց։

Ինչպե՞ս սկսվեց

Թուրքիայի զինված ուժերում իրենց «Հայրենիքում խաղաղության խորհուրդ» կոչող խմբավորման կողմից հուլիսի 15–ի երեկոյան, ժամը 22։00–ին սկսեց ռազմական հեղաշրջման փորձը, որը տեւեց 22 ժամ։  ԶՈՒ գլխավոր շտաբի ներսում լսվել են հրաձգության ձայներ, որից հետո ուղղաթիռից սկսել են կրակել դրսում հավաքվածների ուղղությամբ։ Այդ ընթացքում հեղաշրջման փորձի մասնակիցները գրավում են ԶՈՒ գլխավոր շտաբի Անկարայի կենտրոնակայանը եւ TRT հեռուստաընկերության շենքը, որի ընթացքում ընթեցվում է տեքստ, որը երկրում հեղաշրջում է տեղի ունեցել եւ Էրդողանի իշխանությունը տապալված է։  Նախագահ Էրդողանը  CNNturk–ի եթերում «սկայպի» միջոցով դիմում է  քաղաքացիներին եւ կոչ անում փողոց դուրս գալ ի պաշտպանություն ժողովրդավարության։ F-16 օդանավերը ցածր թռիչք են իրականացնում Թուրքիայի խորհրդարանի վրայով եւ մի քանի ռումբ արձակում։ Անկարայում գտնվող նախագահ Էրդողանի նստավայրերից մեկը եւս ռմբակոծվում է։  Զինվորականները գրոհ են իրականացնում Մարմարիսի հյուրանոցներից մեկի վրա, որտեղից արդեն հեռացած է լինում նախագահ Էրդողանը։ Զինվորականները փակում են Ստամբուլի խոշոր կամուրջներից մեկը եւ կրակ բացում ցուցարարների վրա։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը պատանդառվում է հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականների կողմից։ Վարչապետ Բինալի Յըլդըրըմի հրամանով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պարտականությունները հանձնվում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար Ումիթ Դյունդարին։ Հեղաշրջման փորձը տապալվում է եւ արդեն 22 ժամ անց իշխանությունները լիովին վերահսկում են իրավիճակին։

Հեղաշրջման փորձի հետեւանքները

Հուլիսի 15–ի երեկոյան  սկսած ռազմական հեղաշրջման փորձի հետեւանքով սպանվել է 240 հոգի, որոնցից 62–ը ոստիկան, 5–ը՝ զինվորական, 173–ը՝ քաղաքացիական անձ։  Հեղաշրջման փորձ անող զինվորականներից սպանվել են 24–ը եւ վիրավորվել՝ 50–ը։

Հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 210  ոստիկան, 6 հազար 319 զինվորական, 1481 դատավոր եւ դատախազ, 650 քաղծառայող եւ 990 քաղաքացիական անձ։

Հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել են մոտ 50 հազար պետական աշխատող, որոնցից միայն 15 հազարը կրթության ոլորտից։ Միայն ոստիկանությունից հեռացվել է 9 հազար աշխատակից, պարտականություններից հեռացվել են մոտ 300 դատավոր եւ դատախազ։

Կրթության բարձրագույն խորհուրդը պահանջել է երկրի բոլոր համալսարանների դեկանների հրաժարականը։ Աշխատանքից հեռացվածները կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու կամ գյուլենական լինելու մեջ։

Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղաշրջումը

Հեղաշրջումների փորձ ունեցող Թուրքիայում վերջին տարիներին նախագահ Էրդողանի ջանքերի շնորհիվ զինվորականների վրա ճնշումները եւ իշխանությանը հավատարիմ մարդկանց զինված ուժերում կարեւոր պաշտոններ տալը նվազեցրել էր հեղաշրջման վտանգը։

Ֆեթուլլահ Գյուլենի հետ առճակատումից հետո Էրդողանը ձեռնամուխ եղավ Թուրքիայի տարբեր ոլորտներում կայուն ներկայություն ապահոված գյուլենականներին չեզոքացնելու երկարատեւ աշխատանքին։ Դրա համատեքստում հատուկ թիրախավորված էին զինված ուժերում ծառայող բարձրաստիճան զինվորականներ, որոնց նկատմամբ ծանրագույն մեղադրանքներ էին ներկայացվում։  Ըստ որոշ պնդումների, հեղաշրջման փորձից ժամեր անց տեղի էր ունենալու գյուլենական զինվորականների զանգվածային ձերբակալություններ, որն էլ ստիպել է արագացնել հեղաշրջում իրականացնելու ծրագիրը։

Հեղաշրջման փորձի հեղինակները լուրջ մտավախություն ունեին, որ օգոստոսին Թուրքիայի զինվորական բարձրագույն խորհրդի նիստին հեռացվելու էին պաշտոններից ու հայտնվելու էին ճաղավանդակների հետեւում։

Թեեւ էրդողանական թեւը պնդում է, որ հեղաշրջման փորձն իրականացվել է գյուլենականների կողմից, սակայն կա տեսակետ, որ հեղաշրջումն իրականացվել է պարզապես քեմալականների կողմից, ովքեր այլեւս չեն հանդուրժել երկիրը աշխարհիկ կարգերից հեռացնելն ու դեպի հետադիմական իսլամ գլորելը։

Հեղաշրջման փորձի հարցականներն ու հեղաշրջման փորձից հաղթող դուրս եկածը

Հեղաշրջման փորձն ու դրանից հետո տեղի ունեցող զարգացումները այնպիսի տպավորություն են ստեղծում, որ հեղաշրջման փորձի արդյունքում հաղթեց հենց Էրդողանը։ Իսկ հեղաշրջման փորձի ընթացքում զանգվածային ու թիրախավորված ձերբակալությունները այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ձերբակալվողների ցուցակներն արդեն պատրաստ էին ու սպասում էին հրահանգի։ Կարծես թե հեղաշրջման փորձը Էրդողանին հնարավորություն տվեց վերջնական ոչնչացնելու իր հակառակորդներին։ Ավելին, թեեւ ԱՄՆ–ի ու Եվրոպայի զգուշացումներին, Էրդողանը հայտարարեց, թե խորհրդարանում մահապատժի մասին օրենքը ընդունվելու դեպքում, ինքը կստորագրի այն։

Բավականին հետաքրքիր են հեղաշրջման փորձի հետ կապված հարցականները.

Հայտնի է դարձել, որ Թուրքիայի Ազգային հետախուզությունը հուլիսի 15–ին, 16։00–ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետին է հայտնում երեկոյան տեղի ունենալիք հեղաշրջման մասին։ 

Հարց է առաջանում, եթե հեղաշրջման փորձից առնվազն 5 ժամ առաջ տեղյակ են եղել, ինչո՞ւ Ազգային հետախուզության ծառայության պետն այդ մասին չի զեկուցել հենց վարչապետին կամ նախագահին, ինչո՞ւ չի ապահովվել վարչապետի ու նախագահի անվտանգությունը, քանի որ առաջին հարվածը նրանց ուղղությամբ էր լինելու։ Ինչո՞ւ խորհրդարանի անվտանգությունը չի ուժեղացվել։

Գեներալներն ի՞նչ գործի ունեին հեղաշրջման ժամանակ հարսանիքում եւ այլ զվարճանքի վայրերում, երբ արդեն ԶՈՒ գլխավոր շտաբը տեղյակ էր նախապատրաստվող հեղաշրջման մասին ու բոլոր զորամիավորումներին հրամայել էր թույլ չտալ որեւէ զինտեխնիկայի դուրս բերում զորամասերից, հրահանգել հատուկ զգոնություն ցուցաբերել։ Այս եւ այլ հարցեր դեռեւս շարունակելու են պատասխաններ փնտրել  Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի վերաբերյալ քննարկումներում։

Անդրանիկ Իսպիրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ