News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ցանկանում է կալանք դնել մալազիական 1Malaysia Development Berhad (1MDB) պետական հիմնադրամի հետ կապ ունեցող սեփականության վրա: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով նախարարության փաստաթղթերը:

Գերատեսչության տեղեկություններով՝ 2009 թվականին հիմնադրման պահից ի վեր մալազիական հիմնադրամից շուրջ 3.5 մլրդ դոլար է հափշտակվել: Այդ գումարի մի մասը ծախսվել է ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ակտիվներ գնելու նպատակով. տներ եւ հյուրանոցներ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, ինչպես նաեւ ռեակտիվ ինքնաթիռ:

Նախարարության վկայություններով՝ գումարի հափշտակությանը մասնակից է մի քանի մարդ, այդ թվում՝ մալազիացի պաշտոնյաներ. Մալազիայի վարչապետի խորթ որդի Նաջիբ Ռազակը եւ 1MDB-ի հետ կապ ունեցող անձինք:

Բացի այդ, ըստ The Wall Street Journal-ի, գործին առնչություն ունի Red Granite Pictures ընկերության համահիմնադիրը, որը Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսերն ու հովանավորն է: Նախարարությունը մտադիր է գործի շրջանակում առգրավել ֆիլմի գույքը՝ ավելի քան 1 մլրդ դոլարի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ