News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես ձայնս տվել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի մասին գրել եմ թե՛ ընտրություններից առաջ, եւ թե ընտրություններից հետո։ Բայց, լինելով նրա համակիրը եւ ավելին ՝ ջերմ հարաբերություններ ունենալով նրա զինակիցներից ոմանց հետ, ես չխուսափեցի «ՀԱԿ-ական ակտիվիստների» պարբերական վիրտուալ հարձակումներից եւ հայհոյանքներից։ Պատճառն այն էր, որ «Առավոտը» հրապարակում էր ոչ միայն «Սերժիկ, հեռացիր», «Հաղթելու ենք» եւ «Ռեժիմը խուճապի մեջ է» թեմայով նյութեր, այլեւ հակառակ եւ չեզոք կարծիքներ։ Ես էլ, որքան էլ համակրեմ Աոաջին նախագահին, չեմ կարծում, որ նա անսխալական է, եւ նրա բոլոր քայլերը  հանճարեղ  են։

Բնականաբար, ես «հոգեբանական պրեսինգի» միակ թիրախը չէի՝ ինձնից շատ ավելի արժանավոր մարդիկ շանտաժի էին ենթարկվում՝ եթե այսպես ասես, ուրեմն հաճախորդ ես, եթե այնպես անես, ուրեմն դհոլ ես եւ այլն։ Մի խոսքով՝ կա միայն սեւ եւ սպիտակ՝ «ով մեր հետ չէ, նա մեր դեմ է», «քայլ աջ, քայլ ձախ՝ գնդակահարություն» եւ այլն։

Նման մտածողության ագդակները գալիս էին, կարծում եմ, հենց առաջին նախագահից, հակառակ դեպքում այդքան կազմակերպված բնույթ չէին կրի։ Տարիների ընթացքում ՀԱԿ-ն, իհարկե, փոխվել է, դարձել է ավելի հանդուրժող եւ լայնախոհ, բայց նրանց կողմից խաղի մեջ մտցրած եւ շատ շատերի կողմից ընդունված ավանդույթը պահպանվեց եւ զարգացավ, տարածվեց այլոց մոտ։

Հիմա, ֆեյսբուքի զարգացմանը եւ հասարակության ռադիկալացմանը զուգահեռ, վերոհիշյալ «հոգեբանական պրեսինգը» դարձել է ավելի ծանր, ավելի կազմակերպված, ավելի համատարած։ Այնքան համատարած, որ շանտաժի ենթակա «պրոսկրիբցիոն ցուցակներում» հայտնվեցին նաեւ... ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ինչպես ասում են, ուրիշի համար փոս մի փորիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ