News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

130 տարի է անցել այն ժամանակվանից, երբ հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը կտրել է իր ականջը, եւ հիմա նոր հայտնի է դարձել այն կնոջ անունը, ում նա տվել է իր ականջը: The Art Newspaper պարբերականը պարզել է, որ այդ կինը Գաբրիել Բերլատյեն է, ագարակատիրոջ դուստրը, որը անառականոցում էր աշխատում:

«Առայսօր ենթադրվում էր, որ ականջը ստացել է նկարչի պատահական ծանոթներից մեկը կամ անառականոցի տիրուհին, կամ էլ որեւէ մարմնավաճառ»,- գրում է պարբերականը:

Նշում են, որ լրագրողներին ճշմարտությունը հուշել է Բենադետ Մերֆիի հեղինակած «Վան Գոգի ականջը. Ճշմարիտ պատմություն» գիրքը, որը անցած շաբաթ է հրատարակվել: Նշում են, որ հեղինակը աղջկա սերունդներին խոստացել է գրքում չնշել նրա ազգանունը, սակայն անունը նշել է:

Աղջկա անունը հիշատակված է Փարիզում Պաստերի ինստիտուտի փաստաթղթերում, որտեղ նա 1888 թ. բուժվել է կատաղությունից, այն բանից հետո, երբ նրան շուն էր կծել: Նշում են, որ աղջիկը Պրովանսի Արլ քաղաքից էր Փարիզ եկել, որտեղ նրան կատաղության դեմ նորագույն պատվաստանյութ են ներարկել, փրկելով նրա կյանքը:

Աղջկա բուժման համար նրա ընտանիքը ստիպված է եղել խրվել պարտքերի մեջ ու նա սկսել է աշխատել անառականոցում: Նշում են, որ նա չափից երիտասարդ էր որպես մարմնավաճառ գրանցվելու համար, դրա համար էլ սպասուհի էր աշխատում:

Հայտնում են, որ հենց Գաբրիել Բերտալյեին է իր կտրված ականջը տվել հոգեկան խանգարումներով տառապող Վան Գոգը:

Նշում են, որ Բերտալյեն հետագայում ամուսնացել է, ապրել երկար կյանք, բայց երբեք չի պատմել Վան Գոգի հետ հանդիպման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ