News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Channel 4 բրիտանական հեռուստաալիքը «Մեկ հրապույր» անվանմամբ նոր շոու է գործարկել, որի շրջանակներում ցանկացողները կարող են իրենց համար զույգ գտնել՝ ծանոթանալով մերկ թեկնածուների հետ։ Անսովոր շոուի մասին հայտնում է The Independent–ը։

Միայնակ կանայք եւ տղամարդիկ պոտենցիալ զուգընկեր պետք է ընտրեն 6 թեկնածուներից, որոնք բոլորովին մերկ են լինելու։ Դրանից հետո ծրագրի հերոսները ժամադրության են գնալու, որպեսզի հասկանան՝ համապատասխանում են միմյանց, թե ոչ։

Շոուի պրոդյուսերների խոսքով՝ իրենք որոշել են շեղվել դասական ծանոթությունների մասին հաղորդումներից եւ ստեղծել նախագիծ, որտեղ մարդիկ շփումը սկսում են այն կետից, որով ավարտվում են բոլոր հաջողված ժամադրությունները։ Նրանք մեջբերում են գիտնականների այն վարկածը, թե հաճախ մարդիկ պոտենցիալ զուգընկերոջն ընտրում են՝ ըստ մարմնի կազմվածքի եւ ֆիզիկական ձեւի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ