News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկած սահմանադրական փոփոխություններն ուղղված են ավտորիտարիզմի եւ ընտանեկան իշխանության ամրապնդմանը։ Այս մասին Turan–ին տված հարցազրույցում ասել է «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։

Սահմանադրության մեջ փոփոխությունների ոչ մի հասարակական պահանջ չկա, կարծում է Քերիմլին։ «Սահմանադրությունն առանց դրա էլ պետության ղեկավարին լայն լիազորություններ էր տալիս։ Ադրբեջանն առանց այդ էլ գերնախագահական հանրապետություն է։ Նախագահն արդեն ունեցած լիազորություններով ազդեցություն ունի իշխանության մյուս ճյուղերի վրա։ Նոր փոփոխությունները ցույց են տալիս, որ Ալիեւը մտահոգված է մերձավոր շրջապատի՝ օլիգարխների կապակցությամբ, որոնք քիչ ազդեցություն չունեն։ Սակայն Իլհամ Ալիեւը չի ուզում կախված լինել ո՛չ խորհրդարանից, որին ինքն է նշանակում, ո՛չ օլիգարխներից, որոնց նույնպես ինքն է նշանակում։ Ալիեւն ուզում է, որ իշխանությունը փոխանցելու հարցում անգամ տեսականորեն իրենց ոչ ոք չխանգարի»,– ասել է Քերիմլին։

«Ստացվում է, որ իշխող թիմը բաղկացած է տարբեր խմբերից, եւ պետության ղեկավարը կանխատեսում է, որ ինչ–որ պահի ազդեցիկ օլիգարխները կարող են ազդել եւ՛ խորհրդարանի, եւ՛ վարչապետի նշանակման վրա։ Հենց դրա հետ էլ կապված է փոխնախագահի նոր պաշտոնի սահմանումը, որպեսզի նա, այլ ոչ թե վարչապետը կատարի նախագահի լիազորությունները իր բացակայության օրոք»,– կարծում է Քերիմլին։

Նրա խոսքով՝ սկզբունքային երկրորդ պահը Ալիեւի ցանկությունն է՝ ստանալ խորհրդարանը ցրելու իրավունք: Նա անհանգստացած է, որ նույնիսկ այդ չեզոք խորհրդարանը կարող է վերահսկողությունից դուրս գալ: «Նա հասկանում է, որ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը կրում է իմիտացիոն բնույթ, եւ վաղ թե ուշ չլուծված խնդիրները սոցիալական դժգոհություն կառաջացնեն»,- նշել է Քերիմլին:

Գաղափարական սկզբունքներով միավորված թիմի բացակայության պայմաններում Ալիեւի շրջապատը, որը համախմբված է միայն հարստանալու ծարավով, կարող է վերահսկողությունից դուրս գալ: «Այդպիսով իր իշխանության ամրապնդման համար զոհաբերվում է պետական կառավարման մեխանիզմը: Նախագահի թեկնածուի տարիքի նվազագույն շեմի հանումը Ալիեւի ընտանիքի անդամներից մեկին իշխանությունը փոխանցելու նպատակ ունի»,- կարծում է ընդդիմադիրը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում եւ ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաեւ լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ