News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ գաղտնի ծառայությունը հետեւել է առաջին տիկին Միշել Օբամային Ջեյմս Քորդենի հետ «ավտոմոբիլային» կարաոկեի ժամանակ: Այս մասին ծառայությունը հայտնել է իր Թվիթերում:

Բարաք Օբամայի կինը մասնակցել է Carpool Karaoke հաղորդմանը եւ մի քանի երգ է երգել, այդ թվում՝ Բեյոնսեի Single Ladies հիթից: Հաղորդման մյուս հյուրն էր երգչուհի Միսսի Էլիոտը:

Նաեւ կատարվել է This Is for My Girls կոմպոզիցիան, որն ուղղված էր ամբողջ աշխարհում աղջիկների կրթության առաջընթացին::

Դրանից զատ, Օբաման պատասխանել է Քորդենի հարցերին: Հեռուստահաղորդավարը հետաքրքրվել է, թե Սպիտակ տանն ինչին է նա ամենից շատ կարոտում: Առաջին տիկինը պատասխանել է՝ մարդկանց:

«Շնորհակալություն ձեզ Ջեյմս Քորդեն եւ The Late Late Show, այն բանի համար, որ ԱՄՆ առաջին տիկնոջը Carpool Karaoke-ից հետո ողջ-առողջ տուն հասցրիք: Մենք հետեւում էինք»,- նշված է Գաղտնի ծառայության թվիթում, փոխանցում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ