Շվեդիայում ավտոբուսի վարորդը հարձակվել է ուղեւորներից մեկի՝ Մուհամեդ անունով սիրիացի փախստականի վրա: Միջադեպի տեսագրությունը հրապարակել է The Local–ը:
Տուժածը պատմել է, որ հասարակական տրասպորտի վարորդը փակել է դռները հենց իր առաջ: բ Այդ ժամանակ փախստականի հարեւանը իր մեքենայով նրան հասցրել է հաջորդ կանգառ, առաջ անցնելով ավտոբուսից: Մուհամեդը, որը առաջ էլ էր նկատել, որ վարորդը հակակրանքով է վերաբերվում միգրանտնեին, որոշել է լուսանկարել նրան՝ բողոք ներկայացնելու համար: Վարորդն էլ իր հերթին է փորձել լուսանկարել Մուհամեդին, որը սակայն ձեռքերով փակել է դեմքը: Դրանից հետո վարորդը հարձակվել է սիրիացու վրա ՝ «ատում եմ ձեզ, անիծյալ խոզեր» բղավոցներով, փոխանցում է Lenta –ն: