News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ ապագայում Եվրոպային միգրանտների հետ կապված ցնցումներ են սպասում։ Այս մասին Corriere della Sera–ին տված հարցազրույցում ասել է միլիարդատեր Ջորջ Սորոսը։

Սորոսի կարծիքով՝ միգրացիոն ճգնաժամը թուլանում է, սակայն դա ժամանակավոր է։ Շուտով փախստականների թիվը նորից կաճի, իսկ նրանց նկատմամաբ եվրոպացիների վերաբերմունքը կվատանա։

Եվրամիությունը «մահացու վտանգի» առաջ է հիմնականում միգրացիոն ճգնաժամի պատճառով, ուստի անհրաժեշտ է այն հրատապ լուծել։ Միլիարդատերը կարծում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը կմեծացնի անորոշությունը եւ կբարդացի Բրյուսելի եւ Անկարայի գործարքը, որի արդյունավետության մեջ ինքն առանց այդ էլ կասկածում էր։

Սորոսը մեկնաբանել է նաեւ ռուս–թուրքական հաշտեցումը։

«Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինչ–որ կերպ հաշտվել Ռուսաստանի եւ Վլադիմիր Պոիտն հետ։ Ես չգիտեմ, թե որոնք են նրա դրդապատճառները։ Հնարավոր է, նա ուզում է Եվրոպայի եւ Ռուսաստանի հարաբերություններում հավասարակշռող գործոն դառնալ»,– ասել է Սորոսը։

Նա նաեւ Ուկրաինային կոչ է արել Ուկրաինային օգնություն հատկացնել, քանի որ դա անվտանգության կարեւորագույն երաշխիք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ